ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ 2027 թվականին երկրի պաշտպանության, սպառազինության և կայունության ապահովման համար Եվրամիությունից կպահանջվի առնվազն 70 միլիարդ եվրոյի լրացուցիչ աջակցություն։ «Հենց մեր ուկրաինական ուժը, մեր բանակը, մեր տեխնոլոգիաներն են օգնում երաշխավորել նաև եվրոպական անվտանգությունը, ձեր անվտանգությունը»,- ԵՄ առաջնորդների հետ հանդիպմանը ասել է Զելենսկին։               
 

Հուլիսի 4-ին ԱԺ արտահերթ նիստ

Հուլիսի 4-ին ԱԺ արտահերթ նիստ
23.06.2017 | 23:50

Աժ-ն կառավարության առաջարկով հուլիսի 4-ին՝ ժամը 10-ին արտահերթ նիստ կգումարի։ Որոշման նախագիծն այսօր կառավարության նիստում ներկայացրել է կառավարության աշխատակազմի ղեկավար Վահե Ստեփանյանը։

Օրակարգում «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագիծն է:

Դիտվել է՝ 5964

Մեկնաբանություններ